AM | RU
USD
EUR
RUB

Որտեղ և ինչ պայմաններում է արվել Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, որ 24 ժամ է տալիս Նիկոլ Փաշինյանին, որ գոնե մեկ ապացույց ներկայացնի իր՝ կազինոներում իբրև թե ժողովրդից, բանակից թալանած գումարները մսխելու վերաբերյալ։ Եվ եթե չհրապարակի որևէ ապացույց, ապա ինքը այնպիսի փաստեր կհրապարակի նրա մասին, որ ուղղակի «ժողովուրդը կթքի Փաշինյանի երեսին։

24 ժամը լրացավ, և Փաշինյանը որևէ փաստ չներկայացրեց, ուստի Սերժ Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ հրապարակեց իր խոստացած փաստը, որը ձայնագրություն էր այն մասին, թե ինչպես է Փաշինյանը տապալել բանակցային գործընթացը ու Հայաստանը տարել պատերազմի ու պարտության։

Այդ ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե ինչպես են Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն համոզում լուծել Արցախյան հարցը` առաջարկելով «Լավրովի պլանը»: Սկանդալային որակված այդ ձայնագրության մեջ, իրականում, Փաշինյանը սկզբում բավականին հաջող մանևրում է` պնդելով, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման այդ հարցը ընդհանրապես թեմա չէ:

Ձայնագրության սկանդալային հատվածն այն էր, որ Փաշինյանը խոստովանում է, որ իրեն պետք է գժի տեղ դնի ու ոչ ադեկվատ ձևանա: Ու էդտեղ Պուտինը, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ, ասում են՝ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի:

«Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք դա թղթի վրա և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց կդնեմ թևիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա, թե չէ։ Ու էս ամեն ինչի արդյունքում․․․ես հասկացա, որ ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով Ապրիլյան պատերազմն էր:

Ինձ էդտեղ պարզ էր, էդտեղ իմ խնդիրը ձևակերպվեց, որ ինչ ձևով ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ ոչ ադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ չափազանց ռիսկային էր»,- ասվում է ձայնագրության մեջ:

«Հասկանու՞մ եք, նա պարզ ասում է, որ ինքը ամեն ինչ անելու է, որ նախկին բանակցած փաստաթղթերը զրոյանան, ինքը ասում է , որ իրեն պատրաստ է գժի տեղ է դնելու։ Եզրակացությունն այն է, որ այս մարդը գիժ չի, էս մարդը իրեն գժի տեղ է դրել»,- ձայնագարությունը հրապարակելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը։

Ձայնագրությունից, սակայն, չի զգացվում, թե որտեղ և ում հետ է Փաշինյանը խոսում:

Մենք տեղեկացանք, որ ձայնագրությունն արվել է 2019 թվականի նոյեմբերին, Երևանում, երբ Փաշինյանն ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանն ու պատմել այս ամենը: Հավանաբար՝ կուսակցության անդամներից մեկը, որը մասնակցել է հանդիպմանը, ձայնագրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
Բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին․ Հոխիկյան ՀՔԾ–ն «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանն այսօր նոր որոշում է ստորագրել Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը հայտարարություն է տարածել Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ Կրակոցներ՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսական մամուլին բարկացրել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա բացելու լուրերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու մասին Ի՞նչ տեղի կունենա, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չվերցնեն մանդատները. պարզաբանում է Աթանեսյանը «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան Բայրամովը՝ Երևանից ունեցած ակնկալիքների մասին Ով, որ մարզում է առավելագույն ձայներ հավաքել Կրեմլի արձագանքը Փաշինյանի հաղթանակին Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից. պարզաբանում է ԿԸՀ նախագահը Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է. գիշերը ձերբակալել են Մանախին Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. Արցախի ԱԻՊԾ Ռոբերտ Քոչարյանը հավաք է հրավիրել Ադրբեջանը Հայաստանից գումարային փոխհատուցում է պահանջում Բաքվում սկսվել է 13 հայ ռազմագերիների գործով դատը Հայ ժողովուրդը պարտվեց ինքն իրեն. Սենոր Հասրաթյան Նոր Ազգային ժողովի պատգամավորների անունները «Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր Մկրտչյան Արդյունքները պետք է բողոքարկվեն պարտադիր․ խախտումներն ահռելի էին․ Էլիբեգովա Տիգրան Մուկուչյանը՝ երեկվա հոսանքազրկումների մասին Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ Կառավարություն ձևավորելու համար Փաշինյանին չի բավարարել 0,08 տոկոս․ ТАСС «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Որ ուժը քանի մանդատ կունենա ապագա խորհրդարանում Ընտրության արդյունքները բոլոր 2008 տեղամասերից ԿԸՀ պաշտոնական կայքի վերջին տվյալները Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ. Արմեն Աշոտյան Մեղրին ընտրել է Նիկոլ Փաշինյանին 946 ընտրատեղամասերի արդյունքը «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները Ընտրության արդյունքները 706 տեղամասերում Ընտրության արդյունքները 607 տեղամասերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan