AM | RU
USD
EUR
RUB

Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը ոստիկաններին

 

Այսօր մեր ժողովուրդը իշխանության մեջ գտնվող պոպուլիստ պատեհապաշտների անհեռատես գործունեության շնորհիվ կանգնել է քաղաքցիական բախումների շեմին: Ձեր պարտքն է, հարգելի ոստիկաններ, րոպե առաջ կանխել եղբայրասպանությունը և մեր պետականության մնացորդների փոշիացումը:

Այս մասին ասավում է նախկին փոխոստիկանապետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի տարածած հայտարարությունում:

«ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հարգելի ոստիկաններ, երկար ժամանակ է ինչ առանց քաղաքականությամբ զբաղվելու հետևում եմ հասարակական կարգի պաշտպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ձեր գործունեությանը:

Այդ ընթացքում հպարտության և հիասթափության պահերը հաջորդել են միմյանց: Հիասթափության զգացողություններս չափազանցություն չեն. Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին երեք տարում ոստիկանությունը կորցրել է պետական շահի պաշտպանի, անվտանգության երաշխավորի իր բովանդակությունն՝ ավելի ու ավելի վերածվելով քաղաքական իշխանության կցաճուկի, մեկ անձի քմհաճույքներն ու անօրինական որոշումներն սպասարկողի: Այդպես շարունակելը կորստաբեր է անվերադարձ: Այսօր մեր ժողովուրդը իշխանության մեջ գտնվող պոպուլիստ պատեհապաշտների անհեռատես գործունեության շնորհիվ կանգնել է քաղաքցիական բախումների շեմին: Ձեր պարտքն է, հարգելի ոստիկաններ, րոպե առաջ կանխել եղբայրասպանությունը և մեր պետականության մնացորդների փոշիացումը: Հիշեք՝ Ոստիկանության գործունեության հիմնարար սկզբունքներն են օրինականությունն ու քաղաքական չեզոքությունը: Ոստիկանության կրտսեր խմբի ծառայողներ, սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր: Եթե կասկածում եք ձեր անմիջական պետերի տված հրամանների օրինականությանը, առանց կաշկանդվելու զեկուցագրով պահանջեք հրամանների գրավոր հաստատում. Ձեր այս իրավունքը երաշխավորված է օրենքով: Տուրք չտաք պատեհապաշտությանը, որևէ պարագայում բռնություններ չկիրառեք խաղաղ ընդվզող մեր քաղաքացիների նկատմամբ, ինչ դրսևորումներ էլ որ ունենա անհնազանդությունը. Դա էլ մեր քաղաքացիների անկապտելի իրավունքն է: Ակամայից հանցանք կատարելու գնով չփորձեք ապահովել ձեր հանգիստ պաշտոնավարումը, որովհետև այդ հանգստությունը չի գալու, բայց գալու է պատասխան տալու և քավության նոխազ դառնալու ժամանակը:

Հարգելի ոստիկաններ, ես ձեզանից մեկն եմ, ամբողջ կյանքս ծառայել եմ պետությանը՝ շարքայինից գեներալ կոչումներով: Շատերիդ հետ անցել եմ ծանր, բայց պատվաբեր ճանապարհ, և երևի վաստակել եմ այս դրամատիկ օրերին անկեղծ կոչով ձեզ դիմելու իրավունքը:

Եկեք վճռական այս պահին մեկ անգամ ևս սատար կանգնենք մեր վիրավոր պետությանը, առանց օրինականությունից շեղվելու կատարենք մեր պարտքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ, միավորվենք և վերականգնենք մեր խոցված ազգային արժանապատվությունը, մեր մասնագիտական հպարտությունը: Կանգնած եմ շարքում, ձեր կողքին՝ ի զորակցություն մեր հայրենիքի վաղվա օրվա և անվտանգության»,- ասված է հայտարարությունում:

Լրահոս
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մահացել է 3 մարդ Բրիտանացի բժիշկները Կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել 200 հազար հոգի պատրաստ է հոշոտել Փաշինյանին. Հրապարակախոս ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կրակոցների մասին Իշխանական փոքրոգության ատրակցիոն «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Ովքե՞ր են Քրեակատարողական ծառայության պետի երկու նոր հավակնորդները Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի Արևմուտքը ցանկանում է «անկայունության գոտի» ստեղծել Ռուսաստանի շուրջ․ Լավրով Որոնողական աշխատանքները շարունակվում են Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում Իրանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին խաղաղության կոչ է արել Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող է Հրապարակվեցին երեկ թշնամու կրակից վիրավորված զինծառայողների անունները Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն․ «Փաստ» Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ-ն հաստատեց Ի՞նչ է սպասվում ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Սուպերնախարարից՝ սուպերփոխվարչապետ. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքականության կուրսը. «Հրապարակ» Հայկ Մարությանին ձեռք չեն տա. «Հրապարակ» ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. Գորիսի փոխքաղաքապետ. «Փաստինֆո» Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները. Yerevan.Today Ադրբեջանը զորքեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. գյուղապետ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ ունենք վիրավորներ Հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը Տոկիոյում մեկնարկում են պատմության մեջ ամենաարտասովոր օլիմպիական խաղերը Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր . ԱԱԾ Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Հայաստանում տեսախցիկը ֆիքսել է ավտոմեքենայի պայթյունը, որի հետեւանքով 35-ամյա վարորդ է մահացել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan