Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը

Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «Հայաստանում ընտրությունները նոր են տեղի ունեցել, եւ դեռ վաղ է խոսել Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքի ազդեցության մասին»: Գրում է Mediamax.am-ը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում, Լավրովը նշել է.

«Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքները ազդելու նոր քաղաքական կյանքի ձեւավորման վրա: Սպասենք, երբ այնտեղ կձեւավորվի կառավարությունը»:

«Մենք ելնում ենք նրանից, որ պատերազմը ավարտած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաեւ երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որով մեկնարկել է տնտեսական գործունեության ձեւերի համաձայնեցման, շրջափակումը վերացնելու գործընթացը, աշխատում են եւ համապատասխանում են բոլոր ներգրավված կողմերը շահերին», – հավելել է ռուսաստանցի նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում