ԱՄՆ-ը ռազմական նավ է ուղարկել Սև ծով

ԱՄՆ-ը ռազմական նավ է ուղարկել Սև ծով

ԱՄՆ-ը ռազմական նավ է ուղարկել Սև ծով: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ամերիկյան Վեցերորդ նավատորմի թվիթերյան էջին:

Հաղորդագրության համաձայն, USNS Yuma ռազմանավը Սև ծով գնում է ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի դաշնակիցների հետ փոխգործակցություն իրականացնելուհամար:

Նշվում է, որ հունիսի վերջին Սև ծովում մեկնարկել են Sea Breeze զորավարժությունները, որին մասնակցում են Ուկրաինան ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում