Ադրբեջանը 2 նոր զորամաս է բացել Մարտակերտի շրջանում
21/07/2021 19:43
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով շարունակվում են Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում զորքերի ծառայության կազմակերպմանն ու սոցիալ-կենցաղային պայմանների հետագա բարելավմանն ուղղված գործողությունները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով Minval.az-ին, որն էլ իր հերթին հղում է անում երկրի պաշտպանության նախարարությանը։
Մարտական հերթապահության իրականացման նպատակով Մարտակերտ շրջանում երկու նոր զորամաս է շահագործման հանձնվել, որոնք համալրված են ժամանակակից սարքավորումներով:
Նշվում է, որ ծառայողական տարածքները համալրված են օդորակիչներով, կահույքով, ժամանակակից սանհանգույցներով, խոհանոցային սարքավորումներով և գեներատորներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում