Ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Հուլիսի 27-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում ականի պայթյունից մի շարք վնասվածքներ է ստացել Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության աշխատակից Բահրուզ Նասիմով Թափդըգ Օղլուն: Այս մասին գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 28 քաղաքացի է մահացել, 120-ը՝ վիրավորվել։ Այս թիվը պարբերաբար աճում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում