Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում. Hraparak.am
31/07/2021 21:21
Նմանատիպ
Երկուշաբթի օրը նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին ընդառաջ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունն այսօր նիստ է հրավիրել, որպեսզի ընտրեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը: Նիստին մասնակցել է նորընտիր ֆրակցիան՝ մոտ 60 պատգամավոր։
Կայքի հաղորդմամբ` ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում վերընտրվեց Բաբկեն Թունյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վլադիմիր Վարդանյանը, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արման Եղոյանը։
Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում