Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ. անվտանգության հարցերը չեն կարող իջնել ասֆալտի, պարկետի մակարդակի. Սեյրան Օհանյան

Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ. անվտանգության հարցերը չեն կարող իջնել ասֆալտի, պարկետի մակարդակի. Սեյրան Օհանյան

Եթե իշխանությունները համարձակություն ունենան այդ քննիչ հանձնաժողովը հանձնել ընդդիմադիր խմբակցություններին, այդ պարագայում ես կհասկանամ, որ իշխանությունը ցանկանում է անաչառ քննություն կատարել 44-օրյ պատերազմի ուսումնասիրման հարցով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է News.am-ը, այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն Շուշիի վերաբերյալ ասում էր, որ պետք է կոնկրետ անձինք բացատրություններ տան եւ այդ անձանց թվում նշում նաեւ Սեյրան Օհանյանին, նա ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը տիրապետում է պետական կառավարման եւ ռազմական կառավարման համակարգին, եւ ընդհանուր առմամբ այն անձանց, որոնք այդ համակարգի ներսում են եղել եւ պաշտոններ զբաղեցրել, ինքը եւ ընդհանրապես, մեր ժողովուրդը պետք է հասկանան, որ որեւէ մեկ անձ, որը որեւէ պետական կամ ռազմական պաշտոնում չի եղել, չէր կարող որեւէ լծակ ունենար այս կամ այն գործողությունը ղեկավարելու համար: Որոշումներ կայացնելու իրավունքը տրված է պետությանը, գերագույն հրամանատարին եւ ռազմական ղեկավարությանը: Մնացած անձինք, որոնք այս կամ այն պահին խորհուրդներ են տվել, այդ խորհուրդները լիակատար ընդունելու համար են եղել: Ես այդպիսի հնարավորություններ եւ լծակներ չեմ ունեցել»:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը շտապեց հայտարարել, որ մտադիր են ստեղծել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, Սեյրան Օհանյանն ասաց. «Կարծում եմ՝ նրանք փորձել են հասկացնել, որ պաշտպանության, անվտանգության հանձնաժողովն իրենցն է լինելու եւ այդ հանձնաժողովի շրջանակներում են ձեւավորելու քննիչ հանձնաժողովը: Իսկ եթե այդ հանձնաժողովի շրջանակներում չի լինելու հավասար որոշումներ ընդունելու սկզբունքը, ես գտնում եմ, որ անիմաստ է խոսել այն մասին, որ անաչառ քննություն կանցկացնեն»:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ ԱԺ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թող Սեյրան Օհանյանը բացատրի, թե շքեղ առանձնատուն իրեն որտեղից, ինչ միջոցներով է ձեռք բերել, պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Այդ բոլոր հարցերը կարող եք տալ Անդրանիկ Քոչարյանին: Ես մեկ բան միայն կարող եմ ասել, որ Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ: Բոլոր հնարավորություններն իրենք ունեն ստուգումներ իրականացնելու եւ պարզելու: Եթե խոսքն անվտանգության համակարգի մասին է, անվտանգւթյան խնդիրների, 44-օրյա պատերազմի մասին է, դա չի կարող իջնել ասֆալտի, պարկետի մակարդակի: Անվտանգության հարցերի շուրջ քննարկելու բազմաթիվ հարցեր կան, որը պետական կռավարման համակարգի միջոցառումների, գործունեության եւ պարտականությունների մեջ են մտնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում