Գլխավոր դատախազի տեղակալը ասում է՝ մեծ էնտուզիազմով կդատի նաև Նիկոլ Փաշինյանին

Գլխավոր դատախազի տեղակալը ասում է՝ մեծ էնտուզիազմով կդատի նաև Նիկոլ Փաշինյանին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը խոստանում է նույն էնտուզիազմով դատել Նիկոլ Փաշինյանին, ինչպես որ դա անում է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի ժամանակ՝ որպես մեղադրող դատախազ: Ասում է՝ ինձ համար կապ չունի ամբաստանյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նն է, թե՞ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Yerevan Today-ը:

«Հարցը կոռեկտ չեմ համարում, բայց ասեմ՝ ինձ համար անուն –ազգանունները ոչինչ չեն փոխում: Ցանկացած գործով, որոնց ես մասնակցում եմ և ունեմ դատավարական համոզմունք, ես մասնակցում եմ նույն կերպ՝ անկախ տվյալ անձի անուն –ազգանունից, այսինքն՝ անուն ազգանունները ոչինչ չեն փոխում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը ՝ դատական նիստից հետո՝ պատասխանելով Yerevan.Today-ի հարցին՝ եթե ամիսներ անց նույն ամբաստանյալի աթոռին հայտնվի Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք նույն էնտուզիազմով կդատեիք Փաշինյանին, ինչպես որ ինքնադրսևորվում եք Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի ժամանակ:

Մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում