Թշնամու դեմ տեղի ունեցած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով կրկչն զինվոր է զոհվել. ՊՆ

Թշնամու դեմ տեղի ունեցած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով կրկչն զինվոր է զոհվել. ՊՆ

Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում