Ակնոցս ջարդվել է, հիմա չեմ կարողանում տեսնել․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ)

Ակնոցս ջարդվել է, հիմա չեմ կարողանում տեսնել․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ)

Իշխանության ներկայացուցիչն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա: Ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում և հրմշտոց է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

«Ես վարչապետին ԱԺ դահլիճում չեմ տեսել, ակնոցս ջարդվել է, հիմա չեմ տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում կրկին լարված իրավիճակ է ստեղծվել, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը և իշխանությունը սկսեցին միմյանց ուղղությամբ շշեր նետել, իրավիճակը լարվեց, ինչից հետո հայտարարվեց ընդմիջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում