«Ժողովուրդ»․ Հայաստանը նեղացնո՞ւմ է ռազմավարական գործընկերոջը, թե՞ պայմանավորված է գործում

«Ժողովուրդ»․ Հայաստանը նեղացնո՞ւմ է ռազմավարական գործընկերոջը, թե՞ պայմանավորված է գործում

«Կառավարությունը փոփոխություններ է կատարելու «Պետական սահմանի մասին» օրենքում:

Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված և 2017 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի և համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին: Եվ քանի որ հստակեցված չէ հակաօդային միջոցների օգտագործումը, որոշում է կայացվել այսպիսի փոփոխություն կատարել:

Իհարկե, դժվար է ասել սրանով նեղացնում ենք մեր ռազմավարական գործընկերոջը, թե պայմանավորված են գործում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում