Ադրբեջանի ոստիկանությունը սկսել է ստուգել ՀՀ տարածքով անցնող իրանական բեռնատարները

Ադրբեջանի ոստիկանությունը սկսել է ստուգել ՀՀ տարածքով անցնող իրանական բեռնատարները

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի
սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան
բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի
հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է
իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի
ստուգում։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ
սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են
իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում