«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել». Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել». Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու՝ հորդորելով Երևանին ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև, գրում է Tert.am-ը՝ հղվելով ՏԱՍՍ-ին:

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանազատման և սահմանագծման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Այնուամենայնիվ, մենք դեռ չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», – ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:

Նրա խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում