AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Ի՞նչ պետք է անի հեռավար եղանակով աշխատողը

 

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել աշխատող քաղաքացիների համար պատվաստման սերտիֆիկատի կամ 14 օրը մեկ COVID19-ի բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ թեստի ներկայացման պարտադիրությունը: «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք հեռավար աշխատողներին ևս վերաբերում է առողջապահության նախարարի հրամանը: Մեր հարցման հաջորդ օրը տարածվեց հաղորդագրություն, որ անցկացվել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկում, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են, որ հանրային առողջության և համաճարակաբանության տեսանկյունից հեռավար աշխատողներին բացառությունների ցանկում ներառելը նպատակահարմար չէ»:

Միևնույն ժամանակ, մենք ստացել ենք նաև մեր հարցման պատասխանը, ուր մասնավորաբար գրված է. «Այն դեպքում, երբ աշխատողն աշխատանքն իրականացնում է հեռավար եղանակով, ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ օրը (ընդգծումը մերն է-խմբ.), և հաջորդիվ՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ, ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ»։

Ուշադրություն դարձրեք «հեռավար եղանակով» ու «աշխատավայր ներկայանալու օրը» արտահայտությունների համադրմանը: Հեռավար եղանակով աշխատողը, որպես կանոն, աշխատավայր չի ներկայանում, առավել ևս, եթե աշխատավարձն էլ ստանում է անկանխիկ: Այսինքն, ըստ այս պատասխանի, ստացվում է, որ հեռավար եղանակով աշխատողը չի ներկայացնում նշյալ փաստաթղթերը, եթե ԱՇԽԱՏԱՎԱՅՐ չի ներկայանում: Սա՝ ԱՆ գրության տրամաբանությամբ: Այդ դեպքում, ի՞նչ էր նշանակում վերը նշված պաշտոնական հաղորդագրությունը, արդյո՞ք չկա հակասություն: Մի խոսքով, հերթական անգամ գործ ունենք ոչ թե պարզ ու հստակ պատասխանի, այլ նոր հարցեր առաջացնող գործելաոճի հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ խոչընդոտ չի լինի․ Էրդողան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ» Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ» Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan