Ադրբեջանը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում

Ադրբեջանը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ: Այս մասին հայտնում է «ԻՐՆԱ» գործակալությունը։

Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրների պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:

«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»,-նշել է Իրանի ԱԳ խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում