Մամուլի շենքի դիմաց ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am

Մամուլի շենքի դիմաց ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում մարդատար «ԳԱԶԵԼ»։ Այս մասին հաղորդում է aravot.am-ը։

Վիրավորներ եւ զոհեր չկան:

Տեղում բժիշկները օգնություն են ցույց տվել քաղաքացու: Կայքի տեղեկություններով, բուժօգնություն են ցույց տվել վերջերս ադրբեջանական գերեվարումից փրկված Մարալ Նաջարյանին, որի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում