Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, հրաժարվում է պատգամավորական մանդատից

Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, հրաժարվում է պատգամավորական մանդատից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Այս մասին լրատվամիջոցներին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին։

Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը ՀՀԿ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում