Ֆեյսբուք ընկերության նոր անվանումը ծիծաղ է առաջացրել Իսրայելում

Ֆեյսբուք ընկերության նոր անվանումը ծիծաղ է առաջացրել Իսրայելում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Հայտարարությունը, որ Facebook ընկերությունը այսուհետ կոչվելու է Meta, անսպասելի արձագանք է առաջացրել Իսրայելում։ Պատճառն այն է, որ եբրայերենում meta նշանակում է մահացած։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Արդյունքում Twitter-ում նույնիսկ հայտնվեց հեշթեք, #FacebookDead (ֆեյսբուքը մահացած է) անվամբ։

Այս կապակցությամբ Zaka անվամբ հրեական կամավորների խումբը, որոնք զբաղվում են արտակարգ իրավիճակներում փրկարարական գործունեությամբ, Twitter գրել են «Մի հուզվեք, մենք շտապում ենք օգնության»։

Բացի այդ, Twitter-ում հայտնվել են գրառումներ, որ Իսրայելում դեռ երկար կծիծաղեն Meta անվան վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում