Բրազիլիայում 25 մարդ է զոհվել ոստիկանական գործողության ընթացքում. TeleSUR

Բրազիլիայում 25 մարդ է զոհվել ոստիկանական գործողության ընթացքում. TeleSUR

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, Times․am: Բրազիլիայում առնվազն 25 մարդ Է զոհվել ոստիկանության՝ հանցավորության դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում, որն իրականացվել Է Մինաս Ժեյրասի հարավ – արեւելյան նահանգի տարածքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին այդ մասին հաղորդել Է TeleSUR հեռուստաաիքը:

Վարժինյայի մունիցիպալիտետի տարածքում գործողության նպատակն Էր այն հանցագործներին բռնելը, որոնք մասնակցել Էին բանկերի կողոպտմանը: Ավազակները դիմադրություն են ցույց տվել իրավապահ մարմիններին, առաջին փոխհրաձգության ժամանակ մահացել Է քրեական խմբավորման 18 անդամ, իսկ երկրորդի ժամանակ՝ եւս յոթը:

Հանցագործների հետ փոխհրաձգությունից հետո ոստիկանություն առգրավել Է նռնակներ, հրազեն, զրահաբաճկոնակներ եւ պայթանյութ:

Մայիսին Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային մասի Ժակարեզինու ֆավելայում ոստիկանական գործողության արդյունքում սպանվել են 24 ենթադրյալ հանցագործներ եւ կարգի մեկ պահապան, վիրավորվել են ոստիկանության եւս երկու աշխատակից, ինչպես նաեւ մոտով ընթացող մետորյի գնացքի երկու ուղեւոր:

Դատարանն այն ժամանակ ոստիկանության գործողություններում արտադատարանային դատաստանի նշաններ Է տեսել: Հասարակության մեջ ոստիկանների խիստ գործողությունները նույնպես հաճախ ենթարկվում են քննադատության՝ որպես չարդարացված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում