AM | RU
USD
EUR
RUB

Արժանապատվություն և պրագմատիզմ, գրագետ կառավարչական թիմեր և գրագետ ծրագրեր. սա է վերածննդի բանաձևը

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, Times․am: Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Ընդդիմադիր համակարգերից կցկտուր արտահոսքեր են տրվում առաջիկայում սպասվող հանրահավաքի մասին։ Նկատելի անհստակությունը, սակայն, մատնում է, որ մի շատ կարևոր բան պարզ չէ. դա լինելու է հանրահավաք ինչի՞ մասին, ինչի՞ն դեմ կամ ինչի՞ն կողմ։ Փաստաթղթերի՞, որոնց բովանդակությունը չգիտենք, պրոցեսը կազմակերպող միջնորդի՞, բանակցությունների՞ (բայց այդ դեպքում ի՞նչ ենք առաջարկում), Նիկոլի՞, որը միայնակ տնօրինում է ողջ ազգի ճակատագիրը։

Իհարկե, եթե լինի հանրահավաքի օր, ժամ, զգալի թվով մարդիկ կգնան. հրապարակը կլցվի, ինչպես մեկ տարի առաջ։ Մարդիկ կգնան, որովհետև որպես քաղաքացի զգում են անհանգստություն. ինչ-որ շատ կարևոր բան մեր հայրենիքը կորցնում է։

Հարթակը կարող է մատուցել Նիկոլի արածների ողջ ողբերգական տարեգրությունը և նրան կոչել ուղիղ մեկ տարի շրջանառվող բառացանկից ցանկացածով։ Իհարկե, կարելի է բացականչել նաև՝ Շուշին մերն է լինելու և այլն, բայց ինչի՞ կբերի այդ ամենը, ո՞րն է լինելու հաջորդ օրվա անելիքը։

Իհարկե, հարթակը կարող է ավելի ռադիկալ դառնալ ու հայտարարել, որ թույլ չի տա Ադրբեջանի հետ որևէ համաձայնություն՝ ոչ մի դեմարկացիա, ոչ մի դելիմիտացիա, ոչ մի բանակցություն, Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն, ոչ մի ապաշրջափակում և այլն։ Գուցե դա արժանանա հրապարակի առաջին շարքերի հավանությանը, բայց հասարակության ավելի գիտակից ու ավելի լայն շերտերը դրանից անմիջապես հետո, թեկուզ՝ շշուկով, բայց համատարած հարց են տալու. իսկ այլընտրանքը ո՞րն է, իսկ ի՞նչ եք դուք առաջարկում։ Սա կբերի հասարակության և հարթակի խզվածությանը։

Արժանապատվության հանրահավաք

Նոյեմբերի 9-ի նախաշեմին, այնուհանդերձ, կա´ մի գաղափար, որի դրոշի տակ պետք է հանրահավաքի հրավիրել մարդկանց։ Դա արժանապատվության գաղափարն է։ Մի կողմ ենք թողնում բոլոր փաստաթղթերը։

Պարտվել պատերազմում՝ չի նշանակում պարտվել որպես ազգ, չի նշանակում, որ մեր ազգային արժանապատվությունը կարող են վիրավորել։ Եթե մենք արժանապատվության գաղափարի տակ հարյուր հազարներով դուրս ենք գալիս փողոց, դա նշանակում է, որ մենք չենք ընդունելու մեր արժանապատվությունը վիրավորող զարգացումներ։։ Մենք պետք է լինենք պրագմատիկ և ընդունենք, որ պատերազմից հետո նոր իրողություն է, ու փաստաթղթերը կարող են լինել մեղմ ասած ոչ հաճելի, բայց դրանք չպետք է հատեն արժանապատվության սահմանը։

«Նոյեմբերի 9»-ի հանրահավաքի կենսունակ ուղերձը պետք է լինի.

Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների, դժվար լուծումների, բայց ազգային արժանապատվության ստորացմանը՝ ոչ։

Մենք, որպես ընթացիկ սերունդ, պետք է կարողանանք արժանապատվության դրոշի տակ միավորվել՝ մոռանալով իռացիոնալ բոլոր կոչերը՝ Սևրի պայմանագիրը, Վուդրո Վուլսոնին, Ստալինի որոշումը, Մինսկի խմբին, եվրոպական որևէ խորհրդարանականի հուզական խոսքը և մյուսներին։

Այն օրը, երբ մենք հարյուր հազարներով փողոցում լինելով՝ կարձանագրենք մեզ և աշխարհի համար, որ մենք ազգային արժանապատվության հենքի վրա ենք, իրավիճակը կսկսվի փոխվել՝ թե´ ներսում, թե´ դրսում։ Դա կարող է դառնալ ընտրազանգվածների միջև երկխոսության նոր կետը, ինչից հետո հնարավոր կլինի խոսել, լսել իրար ու հասկանալ, որ մի հրեշավոր ուժ մեզ բաժանել է սևի ու սպիտակի, թշնամացրել բոլորին բոլորի հետ։

Մենք Արժանապատվության դրոշի տակ պետք է դուրս գանք փողոց՝ որպես ուղերձ

- Միջնորդներին

- Միջազգային հանրությանը

- Հակառակորդին

- Հարևաններին

- Ինքներս մեզ

- Արցախին

- Հայկական աշխարհին

Չի բացառվում, որ անօրակարգ հանրահավաքն ավելի ազդեցիկ ու արդյունավետ կլինի, քան՝ մշակված օրակարգով ու անորոշ նպատակներով հավաքը։ Էլ չասած՝ չկշռադատված կոչերը։ Կարելի է անգամ լուռ հանրահավաք անել՝ պարզապես ասելու համար, որ մի ողջ ժողովրդի հնարավոր չէ պատահական մարդկանց միջոցով պատահական լուծումներ պարտադրել։ Գուցե լուռ հավաքին ավելի շատ մարդ ուզենա ներկա լինել, քան կգային ելույթներ լսելու նպատակով։ Սա կարող է լինել իրոք ակցիա, ընդվզում, համերաշխության ու վճռականության ցուցադրում։

Արժանապատվության հանրահավաքը պետք է ասի.

Մենք պատրաստ ենք արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ բանակցությունների, արժանապատիվ, թեկուզ՝ բարդ լուծումների, արժանապատիվ հեռանկարի։ Բայց մենք մեկ հոգու խաղալիք-պետություն չենք, պիտի դադարենք լինել այդպիսին։

Արժանապատվության ձայնը կարող է լինել այն բեկումնային պահը, որից պետք է ձևավորվի նոր պետական և հանրային վերնախավ։ Էժան էմոցիաների աճուրդը պետք է դադարեցնել՝ լինի այն կառավարության նիստերից, ԱԺ ամբիոնից, եթերից, թե հրապարակի հարթակից։ Արժանապատվություն ու պրագմատիզմ, գրագետ կառավարչական թիմեր ու գրագետ ծրագրեր. սա է վերածննդի բանաձևը։ Ու սա է նաև ազգային երազանքի նախապայմանը»։

Լրահոս
Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով Սերժ Սարգսյանը մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է Եթե Կիևը թշնամական վարքագիծ դրսևորի, Մինսկը Մոսկվայի կողմը կկանգնի․ Լուկաշենկո ՀՀ երկու քաղաքացի վարձատրության դիմաց Ադրբեջանին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ. ԱԱԾ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարում են դեսպանատան զրոյական աջակցությամբ Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ Ադրբեջանցի զինծառայողները դիտարկում են Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ «Աստղիկ» ԲԿ-ի 9-րդ հարկից 50-ամյա տղամարդ է նետվել Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ադրբեջանի ԶՈՒ կամ այլ ծառայողներ մեր համայնքների միջև ճանապարհներին կամ հարևանությամբ չպետք է լինեն Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ. Լավրով Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ Ոսկե գնդակ․ հայտնի է՝ թեկնածուներից ով որքան միավոր է վաստակել քվեարկության արդյունքում Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ամերիկյան հրթիռային Էսկադրային ականակիրը վերսկսել է գործողությունը Սև ծովում Արձանագրություն չկազմելու նպատակով վարորդը պարեկի գրպանում փող է դրել. նրան բերման են ենթարկել. տեսանյութ Ադրբեջանում կործանվել է ռազմական ուղղաթիռ․ կան զոհեր ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ Ելքը հստակ է՝ պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. Թաթոյանն ամփոփել է այցը Սյունիք Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք․ մահացել է 38 մարդ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ Նոյեմբերի 29-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել «Կարդում ենք ռուս պոեզիա Հայաստանի մասին» գրական մրցույթի հաղթողները արժանացել են պատվոգրերի և մրցանակների Ռուսաստանը կկրի հսկայական կորուստներ Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում․ Կիևում Գերմանիայի դեսպան Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով Բրիտանիան եւ Իսրայելը հանդես են եկել Իրանում միջուկային զենքի ստեղծման դեմ ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտի դեպքում Արևմուտքն օգտագործելու է փախստականներին Բելառուսի դեմ․ Լուկաշենկո Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հունվարի 1-ից սննդի, մշակութային և ժամանցի վայրերում մուտքը կլինի բացասական թեստով կամ պատվաստմամբ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման. Փաստաբանական խումբ Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարը Արման Թաթոյանը մեկնել է Սյունիք` բնակիչների իրավունքների վիճակը ուսումնասիրելու համար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan