Լեհաստանը քննարկում է Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը
10/11/2021 14:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, Times․am: Լեհաստանի իշխանությունները, միգրացիոն ճգնաժամի պատճառով, քննարկում են Բելառուսի հետ սահմանը լրիվ փակելու հնարավորությունը: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը «Վիրտուալնայա Պոլշա» պորտալին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այդ սցենարը հաշվի է առնվում»,- ասել է նա՝ պատասխանելով այդ միջոցների հնարավորության մասին հարցին:
«Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն մասն, որ այդ սպառնալիքը գոյություն ունի, եթե Բելառուսի իշխանությունները չդադարեցնեն իրենց գործունեությունը»,- նշել է Մյուլլերն՝ ընդգծելով, որ լեհական կողմն առայժմ ոչ մի պատասխան չի ստացել բելառուսական կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում