ԱՄՆ Սենատի ԶՈՒ հարցերով հանձնաժողովը կքննարկի Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունները
11/11/2021 20:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, Times․am: ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ կքննարկի Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցերը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հաղորդել է Հայ դատի հանձնախումբը:
«Կքննարկվի երեք հիմնական ուղղությունները` ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցման, Թուրքիայի կողմից մարդասպան ԱԹՍ-ների կիրառման հետաքննության, ռազմական հանցագործության զեկույցի պատրաստման հարցը»,- նշված է էջում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում