AM | RU
USD
EUR
RUB

Առանց պետության թույլտվության անհնար է Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնել. Վանեցյան

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է Pegasus ծրագրով։ Դեռևս սեպտեմբեր-հոկտեմբերին միջազգային որակավորում ունեցող ՏՏ անվտանգության մասնագետներ իրականացրել են իմ հեռախոսի փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է այդ տխրահռչակ ծրագիրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Բայց քանի դեռ չունեինք հաստատում Apple ընկերությունից, չուզեցի դրա մասին բարձրաձայնել», - ասաց նա։

Երեկ, երբ Արթուր Վանեցյանը Apple-ից ստացել է զգուշացնող նամակ, որոշել է դրա մասին բարձրաձայնել ու հանրայնացնել այն տեղեկությունները, որն իրեն հասու է դարձել դեռևս սեպտեմբերից։

«Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե դրա համար կան համապատասխան հիմքեր, ապա դատարանի որոշման հիման վրա պետությունն իրավունք ունի գաղտնալսել, հետևել և իրականացնել միջոցառումներ։ Տարբերությունը շատ էական է։ Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ Այդ ծրագիրը NSO Group ընկերությունը որոշակի գումարի դիմաց (7-10 մլն դոլարի շրջանակում), բաժանորդագրության գումար տրամադրում է։ Այսինքն, բաժանորդագրվում են այդ ծրագրին և ասում, թե մեր երկրից այսինչ ու այնինչ մարդուն վերցնել հսկողության։

Հնարավորություն են տալիս այդ ընկերությանը առանց խոչընդոտի մուտքը ՀՀ բջջային օպերատորների համակարգ, մուտք գործել և վարակել ցանկացածի հեռախոս։ Այդ տվյալները ոչ թե ստացվում և պահպանվում են ՀՀ իրավապահ մարմիններում, այլ դրանք գնում են NSO group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո տրամադրվում է պատվիրատուին», - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք բացառապես համագործակցում են պետությունների հետ։

Վանեցյանը նշեց նաև, որ եթե պետությունը չթույլատրի մուտք գործել բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չի, որ այդ ծրագիրը կիրառվի տվյալ երկրում։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց նաև, որ ցանկացած անձի ընտանեկան և անձնական անձեռնմխելիությունը կարող է խախտվել բացառապես դատարանի որոշման հիման վրա, իսկ Pegasus ծրագիրն օգտագործելու համար, միանշանակ, դատարանի որոշում չի կարող լինել։

«Ստացվում է, որ ամբողջ գործընթացն ապօրինի է։ Իշխանություններն այդ ծրագիրն օգտագործում են բացառապես իրենց ոչ հաճո մարդկանց հետևելու և հետապնդելու համար», - ասաց Արթուր Վանեցյանը։

Լրահոս
Եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին Հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք սահմանին որևէ ողբերգական դեպք. Պուտինը` Փաշինյանին Պետք է ստեղծել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով․ հայտարարություն Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը Պուտին, Ալիև և Փաշինյան եռակողմ բանակցություններն ավարտվել են․ շուտով կտարածվի հայտարարություն Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան Այս իրավիճակում գործող վարչապետը չի կարող լինել արդյունավետ բանակցող․ հայտարարություն Մեծ Բրիտանիան ռազմական տեխնիկա կփոխադրի Գերմանիա «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի» Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի. տեսանյութ Փաշինյանը ժամանեց Սոչի՝ հանդիպելու Պուտինի և Ալիևի հետ․ տեսանյութ Ադրբեջանից ՌԴ միջնորդությամբ վերադարձած զինծառայողը Բաքվում վիրահատվել է. 24News.am Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հայկական կողմը հրաժարվել է, Արցախը հանձնված է Ոստիկանները բերման են ենթարկում իրազեկման ակցիա իրականացնող Արա Զոհրաբյանին Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Սոչի Պատրաստ եմ իմ ազգի համար լինել և կոշկարար, և հավաքարար, և ղեկավար Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 19:0 հաշվով պարտվել է Բելգիային ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն Է գումարում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով Ադրբեջանը հայկական կողմին երկու գերեվարված զինվորի է փոխանցել Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սոչի․ նախատեսվում է եռակողմ հանդիպում Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք է հրահրվել ադրբեջանցիների կողմից 3 մարզերում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Գորիսում և Քաջարանում մառախուղ է Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը Փաշինյանը սենսացիոն հայտարարություն արել․ «Հրապարակ» Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը նշել ծննդյան տարեդարձը․ «Հրապարակ» Վայքի իշխանական թեկնածուն մեղադրվել է կաֆել-մետլախ գողանալու մեջ․ «Ժողովուրդ» Այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպումը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ» Սահմանագծումից ու սահմանազատումից հետո էլ երաշխիք չկա, որ խաղաղ կլինի Ինչ աստիճան պետք է մարդ զերծ լինի ազգային արժանապատվությունից, որ աղաչի Թուրքիային իրեն քաղցր աչքով նայել Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ Ռուսաստանում փորձարկվում է ՄիԳ-31 կործանիչ-կալանիչի արդիականացված տարբերակը 37 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման և ձեռքբերման համար Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն Բանակին պետք է զենք, զենքը պետք է գնել փողով, փողը ստեղծում է տնտեսությունը, բայց․․․ ՀՀ տարբեր բնակավայրերում ձյուն է. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Մեղրիի լեռնանցքներում՝ մառախուղ Չինաստանը հայտարարել է Իրանի հետ համատեղ ճնշմանը դիմակայելու պատրաստակամության մասին Պատերազմի մասնակից ևս 28 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan