Ոստիկանները բերման են ենթարկում իրազեկման ակցիա իրականացնող Արա Զոհրաբյանին

Ոստիկանները բերման են ենթարկում իրազեկման ակցիա իրականացնող Արա Զոհրաբյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Times․am: «Ազատագրական շարժման» նախաձեռնող խմբի անդամները շարունակում են բողոքի ակցիաները Երևանում, փակում են փողոցներ։

«Արթնացեք, միացեք մեր շարժմանը» կոչ են անում նախաձեռնող խմբի անդամները։

«Սա խաղաղ բողոքի ակցիա է։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին», – հայտարարեց ակցիայի նախաձեռնողներից «Զարթոնք» կուսակցության հիմնադիր, Փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանը։

Այս հայտարարությունից անմիջապես հետո ոստիկանները բերման ենթարկեցին նրան։ Ակցիայի մասնակիցներին մոտեցած ոստիկանական ավտոմեքենայից իջած կարմիրբերետավորները նախ Զոհրաբյանին, հրելով ու քաշքշելով, մոտեցրին իրենց մեքենային, ուժով նստեցրին այնտեղ ու հեռացան, ապա նույն ձևով բերման ենթարկվեցին ակցիայի այլ մասնակիցների ևս։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում