AM | RU
USD
EUR
RUB

Արցախցի անասնապահի սպանությունն իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո. Արցախի ԱԳՆ

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ։

Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Դրա ապացույցներից է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։

Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։

Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։

Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել սադրանքների և ևս մեկ անգամ հայտարարում, որ Արցախը եղել է, կա և կմնա հայկական. ոչինչ չի կարող խարխլել մեր կամքն ու հայրենիքում ապրելու հաստատակամությունը։

Լրահոս
Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել․ Hetq.am ԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանել ՀԱՊԿ-ը նոր գործողությա՞ն է պատրաստվում Դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակման Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան․ տեսանյութ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիվանագետներին տարհանում են Ուկրաինայից ՆԱՏՕ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստվածության Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մարդ է՞լ լրիվ ուրիշ տեղից բլյութութով հրաժարական տա… Սոցցանցերը քննարկում են Արմեն Սարգսյանի հրաժարականը Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է դեսպանատան աշխատակիցներին Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված Լավ կլիներ՝ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի պատասխանատվությունը և հրաժարական տար․ Զատուլին ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում և Արևելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշխման հնարավորությունը Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը ստացել է Նախագահի հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր․ Վանեցյան Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը Արմեն Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար նշանակություն չունի ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը Իրավիճակի բարդ լինելը հաստատվում է նաև ՀՀ նախագահի հրաժարականով Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ նա հանդես է եկել հայտարարությամբ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով այն կանխելու Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ Օտարերկրյա ներդրողների իրավունքների շարունակական խախտումները. Անսուր Ինվեստ Ադրբեջանի նավթային ընկերությունը մտադրություն չունի գնել Սուրենավանի բիտումի գործարանը Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զենքի առաջին խմբաքանակը Բզկտված Արցախ. վերադառնալո՛ւ ենք. Արտակ Զաքարյան Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների սահմանափակումները Արցախից խաղաղապահների ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխան ողնաշարի ծանր կոտրվածք ունի ՀՀ իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մեկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan