Արմավիրում ՔՊ-ն ստացել է ձայների 91%-ը
05/12/2021 23:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: Արմավիրի գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Արմավիրում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ընտրության միակ մասնակիցը։
«Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները:
8368 կողմ, 577 դեմ, 267 անվավեր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում