AM | RU
USD
EUR
RUB

Ում միջանցքը կմտնի Պուտինի ձիթենին. Վահե Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Սոչիի եռակողմ հանդիման ավարտին Պուտինը Փաշինյանին և Ալիևին ձիթենու ճյուղ նվիրեց, որպես խորհրդանիշ։ Բայց սա խաղաղության պարտադրանք չէր, ու ոչ էլ՝ խաղաղության երաշխիք։ Սա Ռուսաստանի կոշտ հորդորն էր՝ բանակցություններով լուծումներ գտնելու։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պայմանավորվածության համաձայն՝ դրան հետևեց փոխվարչապետների հանդիպումը, որն անարդյունք անցավ։ Կա վարկած, որ Նիկոլը դժվար թղթերի ստորագրումը ցանկանում է թողնել Մհեր Գրիգորյանի վրա։ Բայց ավելի հավանական է լրիվ հակառակը՝ Նիկոլը փոխվարչապետ Գրիգորյանի վրա ուզում է թողնել «ոչ» ասողի ֆունկցիան։

Երեկ Բրյուսելում Ալիևը հստակ ձևակերպեց խնդիրը. Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն պայմանները. կա´մ պետք է չլինեն մաքսակետեր, կա´մ դրանք պետք է լինեն երկու ճանապարհներին էլ։

Արդյո՞ք Ալիևի ձևակերպումն ընկալելի կլինի միջազգային հանրության, միջնորդների համար. ամենայն հավանականությամբ՝ այո։ Դա հետպատերազմյան զարգացումների արդյունքն է։ Հայաստանը մեկ տարվա ընթացքում չկարողացավ փոխել իր բանակցողին, և բանակցությունների իներցիոն, պարտված ընթացքը բերեց այս կետին։ Իրականում հենց սա է չարաբաստիկ «նոր, զրո կետը». բանակցության ամեն փուլում Ալիևը ձևակերպում է նոր հարցեր, որոնց հայկական կողմը պատրաստ չէ։ Իսկ Ալիևի բանակցային նոր կետի փիլիսոփայությունն էլ ոչ թե ինչ-որ ճանապարհ է, այլ Հայաստանի՝ որպես պետության, ինտենսիվ փլուզումը։

Ալիևի առաջ քաշած երկու տարբերակն էլ Հայաստանի համար անընդունելի են։ Բայց Հայաստանը չունի իր տարբերակները։ Պատերազմից հետո Ալիևն առաջ էր տանում իր օրակարգը, իսկ Հայաստանը՝ Նիկոլին։

Ակնհայտ է, որ այս փուլում Հայաստանը պետք է ձևակերպի նոր գաղափարներ, նոր առաջարկներ, ինչի ինստիտուցիոնալ ռեսուրսն այս պահին Հայաստանը չունի։

Ալիևը միջազգային հանրության առաջ վստահ է զգում նաև որովհետև համարում է, որ Հայաստանում իր գաղափարներն ունեն առնվազն 680 հազար կողմնակից։ Մեր հասարակությունը չհասկացավ, որ խաղաղ բանակցությունները նույնքան վտանգավոր կարող են լինել, որքան պատերազմը, և խաղաղ բանակցությունները պահանջում են նույնպիսի պատրաստվածություն և գրագիտություն։ Մեկ տարի հայ հասարակությունը չհասկացավ, որ խաղաղ բանակցություններին զուգահեռ՝ կոնկրետ քայլերով ու կոնկրետ նախագծերով պետք է ամրացնել բանակցային դիրքերը։ Մեկ տարվա մեջ Հայաստանը չի արել բոլոր տարբերակների, բոլոր ճանապարհների խորը տնտեսական և անվտանգային վերլուծություն՝ ո՞րն է շահավետը, ո՞րն է հեռանկարայինը, ո՞րն ինչ ռիսկեր ունի կամ թաքնված պոտենցիալ։

Հայաստանի շուրջ իրոք ստեղծվել է բարդ վիճակ՝ պատերազմի ռիսկով «խաղաղության դարաշրջան», ինչը ենթադրում է չդադարող կորուստներ։

Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը։

Ակնկալել, որ Նիկոլն ինքնակամ հրաժարական կտա իրավիճակը փոխելու համար, անլուրջ է։ Նա հրաժարական չի տա, եթե անգամ իմանա, որ դրանով կկանխի ռազմական էսկալացիան։

Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունն արագ ձևակերպի իր՝ պրագմատիկ և կշռադատված առաջարկները, որոնք ընկալելի կլինեն հայ հասարակության համար և միջնորդների։ Հիմա ընդդիմությունից պետք է ոչ թե «միտինգային հայրենասիրություն», այլ՝ գրագետ այլընտրանք։

Ամենայն հավանականությամբ իրավիճակը կբերի փակուղու՝ էսկլացիայի միտումներով։Սա Ռուսաստանին ձեռնտու չէ, և սա դեմ է 3+3 ձևաչափի փիլիսոփայությանը։ Եթե մտնենք փակուղի, ապա ԵՄ միջնորդական առաքելության ակտիվությունը կնվազի, կսառի։ Սա կբերի մեր հանդեպ միջազգային հետաքրքրության էական նվազմանը։ Եթե Ռուսաստանը զբաղված լինի այլ ճակատներով, օրինակ՝ ուկրաինական կամ ներքին, ապա Ադրբեջանը կարող է ստանալ նախասեպտեմբեր 27-ի վիճակ։

Ալիևի հայտարարությանն ի պատասխան Նիկոլի արձագանքը ոչնչի մասին էր և ոչ մի լուծում չառաջարկող։ Հայաստանին պետք են նոր ոչ ստանդարտ գաղափարներ։ Դրանք հաստատ Սևրի պայմանագրի կամ Ջրականից մինչև Շուշի անհապաղ վերադարձնելու, սահմանազատման դեմ օրենքի նախագծի պարզունակ պատկերացումները չեն։ Հայաստանում կան մարդիկ, որոնք լավ են տիրապետում խնդրին և լուծման հնարավորություններին։ Ուրեմն պետք է մեծանա նրանց պահանջարկը։ Հայաստանին պրագմատիզմի և հեռանկարի հաշվարկման վրա նոր քաղաքականություն է պետք՝ ներքին և արտաքին»։

Լրահոս
Մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը հանուն պարգևավճարի. Նիկոլն ուզում ա ձեզ գնի, շողոքորթի․ Սաղաթելյան ՈւՂԻՂ․ Ընդդիմության երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Մայիսի 18-ին Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, ուրեմն իրավունք չունեք մոտենալ արդարադատությանը․ Տոնոյան Փաշինյանն է հանձնել Հադրութն ու Շուշին. զոհերի հարազատները պահանջով ելույթ ունեցան հրապարակում Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․ Աննա Գրիգորյան Սա ոչ թե աննորմալ է, սա գժական խայտառակություն է.Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի ցուցանիշներ հրապարակեց Հպարտություն է, որ մենք ունենք այսպիսի երիտասարդություն. Ժորա Արիստակեսյան․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից, և ոչ միայն նա, Խաչատուրովների ողջ ընտանիքը Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ Արթուր Վանեցյանի որդուն 1 տարով զրկել են վարորդական իրավունքից Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021-Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Դատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ փաստաբան Խորհրդարան գնալու ենք մեր օրակարգով՝ հատուկ նիստին մասնակցելու. Իշխան Սաղաթելյան Ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. փաստաբան «Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին 77-ամյա կինը բազկոսկրի կոտրվածք է ստացել, ոստիկաններն են բիրտ ուժ կիրառել․ Մամիջանյան ՈւՂԻՂ․ Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի փողոցը Երկրում այլևս երկիշխանություն է, մեր դրած խնդիրները կատարում ենք. Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել ՈւՂԻՂ․ Երևանում փողոցներ են փակվում, իրավիճակը լարված է Կեցցեք արժանապատիվ հայեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի. Իշխան Սաղաթելյան Բախում ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի և բերետավորների միջև․ տեսանյութ Արմեն Աշոտյանն ու ցուցարարները բերման ենթարկվեցին բիրտ ուժի կիրառմամբ․ տեսանյութ Քաղաքացիները փակել են Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս Էստակադան․ տեսանյութ Այ համբալ, ու՞ր ես բրդում. բախում ցուցարարների և ոստիկանների միջև Մաշտոցի պողոտայում․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Քաղաքացիական անհնազանդություն` Երևանի կենտրոնում ՈւՂԻՂ. Ընդդիմության անհնազանդության ակցիան Երևանում Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում Փաստաբանների պալատը դատապարտում է Ոստիկանության բաժիններ՝ փաստաբանների մուտքը խոչընդոտելը Մայիսի 17-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Վաղը ամբողջ քաղաքը պարալիզացվելու է․ Իշխան Սաղաթելյանը հատուկ կոչով դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը Լոմով հարվածել են բժշկի գլխին. մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan