AM | RU
USD
EUR
RUB

Այս իշխանությունն արագ տեմպերով փորում է իր գերեզմանը. Ավետիք Չալաբյան

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դեկտեմբերի 16-ին մեկ տասնյակից ավել կուսակցություններ համատեղ հայտարարություն էին տարածել, դատապարտելով գործող իշխանության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած ակնհայտ պարտություններից հետո Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլուր իրականացվող բռնաճնշումները ժողովրդի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց։

Ես ողջունում եմ այս հայտարարությունը, և կուզենայի իմ կողմից ավելացնել նաև, որ իր իշխանության երեք տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական ուժը այլասերել են ցանկացած գաղափարական արժեք և իդեալ, որով նրանք իշխանության են եկել։ «Արցախը Հայաստան է և վերջ« բարձրագոչ հայտարարություն արած Փաշինյանը այժմ վախենում է Արցախ գնալ և կամ նույնիսկ Արցախ բառը արտաբերել, Ազգային Ժողովի ամբիոնից պարբերաբար փորձելով մեղավորներ կարգել Արցախի հանձնման համար։

Կոռուպցիայի դեմ պայքարը դրոշ սարքած քաղաքական ուժը առանց խղճի խայթի բազմամիլիոնանոց պարգևավճարներ և շքեղ ավտոմեքենաներ է բաժանում իր կամակատարներին, և ասֆալտի տենդերներ՝ նրանց մերձավորներին։ Ժողովրդավարությունից և ազատ ընտրություններից խոսող ուժը այսօր շտապում է ազատ ընտրություններով ընտրված ժողովրդական ներկայացուցչներին կալանավորել կամ ստիպողաբար պաշտոնանկ անել (նույնիսկ իր նախկին դաշնակիցներին), դրանով պարզապես թքելով իրեն իսկ իշխանության բերած ժողովրդի երեսին։

Պահանջվեց ընդամենը երեք տարի, որպեսզի «հրեշին« հաղթած հերոսը վերածվի նույնպիսի հրեշի, և շատ ավելի վատ։ Դա ճակատագրի դառը հեգնանք է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք միամտաբար վստահել են «Փրկչին«, չգիտակցելով, որ քաղաքականության մեջ չկան փրկիչներ, այլ կա քաղաքական մրցակցություն, զսպումներ և հակակշիռներ, և պրոֆեսինալիզմ՝ երեք կարևորագույն հենասյուն, որոնք համարյա ոչնչացվել են մեր երկրում՝ նախ 2015 թվականին ընդունված դիկտատորական սահմանադրության, հետո 2018 թվականին կատարած հուզական ընտրության, և վերջապես 2021 թվականին կատարած պարզապես անհեթեթ ընտրության արդյունքում, որով իր գործունեության բոլոր ոլորտները ձախողած քաղաքական ուժը վերարտադրվեց, և հիմա էլ փորձում է ցեմենտել և միապետականի վերածել իր իշխանությունը։

Եթե այսքանից հետո կան միամիտներ և լավատեսներ, որոնց թվում է, այս իշխանության հետ «Ապագա կա», շտապում եմ նրանց հիասթափեցնել՝ այս իշխանությունը ոչ միայն որևէ ապագա չունի, այլև արագ տեմպերով այսօր ինքն է փորում իր քաղաքական գերեզմանը, կրկնելով ոչ միայն իր նախորդների բոլոր սխալները, այլև շատ ավելի ճակատագրական սխալներ գործելով։ Մեր հասարակությանը սակայն պետք է կազմակերպվել, և թույլ չտալ, որ այս իշխանության ճակատագրական սխալները անշրջելի դառնան մեր երկրի և ազգի համար, և մեր հետևողական դիմադրությամբ ձախողել նաև այս իշխանության արտաքին շահառուների օր օրի ակնհայտ դարձող հակահայկական պլանները։ Մինչ այդ, միանում եմ կուսակցությունների երեկվա կոչին, և դեռևս գործող իշխանությունից պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ժողովրդի բոլոր ընտրված ներկայացուցիչներին»։

Լրահոս
Մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը հանուն պարգևավճարի. Նիկոլն ուզում ա ձեզ գնի, շողոքորթի․ Սաղաթելյան ՈւՂԻՂ․ Ընդդիմության երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Մայիսի 18-ին Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, ուրեմն իրավունք չունեք մոտենալ արդարադատությանը․ Տոնոյան Փաշինյանն է հանձնել Հադրութն ու Շուշին. զոհերի հարազատները պահանջով ելույթ ունեցան հրապարակում Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․ Աննա Գրիգորյան Սա ոչ թե աննորմալ է, սա գժական խայտառակություն է.Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի ցուցանիշներ հրապարակեց Հպարտություն է, որ մենք ունենք այսպիսի երիտասարդություն. Ժորա Արիստակեսյան․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից, և ոչ միայն նա, Խաչատուրովների ողջ ընտանիքը Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ Արթուր Վանեցյանի որդուն 1 տարով զրկել են վարորդական իրավունքից Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021-Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Դատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ փաստաբան Խորհրդարան գնալու ենք մեր օրակարգով՝ հատուկ նիստին մասնակցելու. Իշխան Սաղաթելյան Ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. փաստաբան «Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին 77-ամյա կինը բազկոսկրի կոտրվածք է ստացել, ոստիկաններն են բիրտ ուժ կիրառել․ Մամիջանյան ՈւՂԻՂ․ Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի փողոցը Երկրում այլևս երկիշխանություն է, մեր դրած խնդիրները կատարում ենք. Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել ՈւՂԻՂ․ Երևանում փողոցներ են փակվում, իրավիճակը լարված է Կեցցեք արժանապատիվ հայեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի. Իշխան Սաղաթելյան Բախում ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի և բերետավորների միջև․ տեսանյութ Արմեն Աշոտյանն ու ցուցարարները բերման ենթարկվեցին բիրտ ուժի կիրառմամբ․ տեսանյութ Քաղաքացիները փակել են Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս Էստակադան․ տեսանյութ Այ համբալ, ու՞ր ես բրդում. բախում ցուցարարների և ոստիկանների միջև Մաշտոցի պողոտայում․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Քաղաքացիական անհնազանդություն` Երևանի կենտրոնում ՈւՂԻՂ. Ընդդիմության անհնազանդության ակցիան Երևանում Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում Փաստաբանների պալատը դատապարտում է Ոստիկանության բաժիններ՝ փաստաբանների մուտքը խոչընդոտելը Մայիսի 17-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Վաղը ամբողջ քաղաքը պարալիզացվելու է․ Իշխան Սաղաթելյանը հատուկ կոչով դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը Լոմով հարվածել են բժշկի գլխին. մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan