Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1800 դոլարը

Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1800 դոլարը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Գազի գինը Եվրոպայում դեկտեմբերի 21-ին սակարկությունների բացմանը հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 800 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում Երեւանի ժամանակով 11:01-ին հունվարի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 803 դոլար: Նախօրյակին «Գազպրոմը» կրկին կարողություններ չի ամրագրել դեկտեմբերի 21-ին Լեհաստանի տարածքով Յամալ – Եվրոպա գազատարով բնական գազի տարանցման համար:

Դրա հետեւանքով, դեկտեմբերի 21-ի առավոտյան գազատարով գազի ֆիզիկական հոսքը Գերմանիա դադարել Է:

«Գազպրոմը» նաեւ չի ամրագրել հունվարին Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցման լրացուցիչ կարողություններ եւ դեկտեմբերի 20-ի աճուրդում պատվիրել Է Լեհաստանի տարածքով Յամալ – Եվրոպա գազատարով մղման առաջարկված կարողությունների 21,6 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում