AM | RU
USD
EUR
RUB

Ուղևորն ամբողջովին այրվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ ողբերգական վթարից․ տեսանյութ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 76-ամյա տղամարդը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում, Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հ.Հովսեփյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքերից մեկի դիմաց գտնվող գազատար խողովակին: Դրա հետևանքով գազի արտահոսքից առաջացած հրդեհից բռնկվել է «Օպել» մակնիշ ավտոմեքենան, որի հետնամասի նստատեղին գտնվող անձն ամբողջովին այրվել է, իսկ 76-ամյա վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհի հետևանքով ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի շենքերի արտաքին հատվածները:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավվել են վարորդի հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ավտոմեքենայում գտվող մահացած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Լրահոս
Հայաստանում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ Հունաստանը լուսավորված է հայոց եռագույնով ՔՊ-ական պատգամավորները Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին «Դուխով» տղերքի և գյուղապետերի միջոցով չպետք է սահմանը պաշտպանվի, դա պետության ֆունկցիան է ԱՄՆ-ն շարժական հոսպիտալի համար նախատեսված բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար «Բարսելոնան» Գավիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակիցներ «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման մասին Հայաստանում հեղուկ գազը կթանկանա․ պատգամավոր Լաչինի միջանցքով այցելության կարգը սահմանում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը. Զախարովա Թուրքիան Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել է նաև Հայաստանին 25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին Ոստիկանապետի ընտանիքին պատկանող մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է, այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում․ Արտակ Դավթյանը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ» Փաշինյանն ու իր ստրուկները․ ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը․ «Հրապարակ» Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ» Մոլդովայում հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը Հայ ազգը դեռ պետք է շնորհակալ լինի, որ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում Ձեզ կրկին փորձում են խաբել․ Կարեն Ճշմարիտյան Այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների ՀԾԿՀ-ն ընդունել է գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ՌԴ-ին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել Անձնական նկատառումներով որոշել եմ դադարեցնել լիազորությունս․ Յոլյան Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում. Վանեցյան Բաքուն Պապի միջնորդությունն է ակնկալում Երևանի հետ տարաձայնությունները կարգավորելու հարցում Արցախում ուշադրություն չեն դարձնում ադրբեջանցիների՝ բնակարանները գնելու առաջարկին Պնդումը, որ Մանվել Գրիգորյանի գույքը ենթակա է բռնագանձման, դատախազության կողմից ճնշում է Ընդդիմադիր խորհրդարանականները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանն ու Թուրքիան Թուրքիայում նավթատար է պայթել․ տեսանյութ Էրդողանը կառավարության նիստին կքննարկի բանագնացների հանդիպման արդյունքները․ «Huriyet»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan