AM | RU
USD
EUR
RUB

Ձեզ կրկին փորձում են խաբել․ Կարեն Ճշմարիտյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ձեզ կրկին փորձում են խաբել
Հայտարարում են՝

«…ողջ աշխարհում այդպես է՝ բոլորն էլ այս ձևով ներքին շուկայում սահմանափակում են կանխիկ վճարման հնարավորությունը։»

Պիտի կրկնեմ.
եթե իրոք տեղյակ են՝ ուրեմն պարզապես ստում են…
Եվրոպայի երկրների օրինակը բավարար է, որպեսզի պատկերացում լինի, թե ինչպես են տարբեր երկրներում տարբեր ձևով կարգավորում։
Ավստրիա` կանխիկ վճարման սահմափակում չկա,
Բելգիա ՝ 2014 թվականից 3000€,
Բուլղարիա՝ 5110€,
Կիպրոս` կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Չեխիա՝ 14000€` մեկ օրում,
Դանիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, առկա է մեկ այլ կարգավորում՝ սահմանված 1340€-ից ավելի կանխիկ գործարքի դեպքում վճարողը համապարտ պատասխանատվություն է կրում վաճառողի կողմից հարկերը չվճարելու դեպքում,
Էստոնիա՝ կանխիկ վճարման սահմափակում չկա,
Ֆինլանդիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Ֆրանսիա՝ 1000€` ռեզիդենտների, 15000€` ոչ ռեզիդենտների համար,
Գերմանիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, եթե վճարն ավելին է քան 10000€, ապա գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, և վաճառողը գրանցում է դրա տվյալները,
Հունաստան՝ 1500€,
Հունգարիա՝
սպառողների համար կանխիկ վճարման սահմանափակում չկա,
իսկ տնտեսվարողների համար՝ 5110€` ամսական,
Իսլանդիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Իռլանդիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Իտալիա՝ 3000€,
Լատվիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Լիտվա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Լյուքսեմբուրգ՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Մալթա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Նիդեռլանդներ՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Նորվեգիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, առկա է մեկ այլ կարգավորում՝ սահմանված 1078€-ից ավելի կանխիկ գործարքի դեպքում գնորդը համապարտ պատասխանատվություն է կրում վաճառողի կողմից հարկերը չվճարելու դեպքում,
Լեհաստան՝ 15000€,
Պորտուգալիա՝ 1000€,
Ռումինիա՝ 2260€՝ օրական,
Սլովակիա՝ տնտեսվարողների միջև՝ 5000€, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ 15000€,
Սլովենիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Իսպանիա՝ 2500€` ռեզիդենտների, 15000€` ոչ ռեզիդենտների համար,

Շվեդիա՝
օրենսդրական սահմանափակում չկա, սակայն կարող են սահմանափակումներ դրվել պայմանագրային եղանակով՝ սուբյեկտների միջև,
Մեծ Բրիտանիա՝ սպառողների համար սահմանափակում չկա, 15000£-ից ավելին կանխիկ վճարող սուբյեկտին տրվում է «Բարձրարժեք առևտրականի» կատեգորիա։
Հավելենք՝

ԱՄՆ՝ սահմանափակում չկա, իսկ եթե 10 հազար դոլարից ավելի կանխիկ գործարք է կատարվում, ապա վաճառողը պարտավոր է գնորդից պահանջել լրացնել պետության կողմից սահմանված ձևաչափի հայտարարագիր։

Կանխիկով վճարման սահմանափակումներ չկան, և տարբեր սահմանաչափերով հայտարարագրման նմանատիպ կարգ է գործում .
Կանադայում, Բրազիլիայում, Չինաստանում, Ավստրալիայում, Սինգապուրում,
Տայվանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում։
Որևէ տեսակի սահմանափակումներ չկան նաև Ճապոնիայում, Հոնկոնգում, Քաթարում, Եգիպտոսում, Պանամայում, Լիխտենշտեյնում, և այլն։

Ակնհայտ է, որ որոշ երկրներում առկա սահմանաչափի մեծությունը ոչ մի կապ չունի տվյալ երկրի սոցիալական իրավիճակի հետ, առավել ևս՝ երկրում փողերի լվացման, ստվերի, կամ կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգի հետ։ Վերջինիս լավագույն ապացույցն այն է, որ ամենակատաղի «պայքար մղող» գերզարգացած առաջատար երկրներում ոչ մի սահմանափակում չկա։ Եվ ամենակարևորը՝ ՉԻ էլ ԵՂԵԼ ։ Այնպես որ՝ «…իրենք դրան հասել են կանխիկ վճարման սահմանափակումներով…» փաստարկ պարզապես չկա։

Բացի նշվածը՝ աշխարհով մեկ վիրտուալ վճարային միջոցների (Բիթքոյն, և այլն) այսպիսի լայն թափով տարածման պարագայում կանխիկ շրջանառությունը էլ ավելի է վերածվում միակ և հարաբերականորեն ամենաազնիվ վճարամիջոցի։ Իսկ փողի ծագման աղբյուրը պետք է պարզել ծագման աղբյուրի մոտ, ոչ թե փնտրել բանկերում։ Վերջապես, բանկերն էլ սրբավայրեր չեն…

ՀԳ
Այս կիսագրագետ «կացնի» ուրվականը արդեն երկու տասնամյակ է պտտվում էր Հայաստանի գլխին։
Ցավոք, հեղինակները չեն փոխվել՝ նույնն են։ Պարզապես այսօր իրենց դրսևորման պարարտ հող կա, և ժամանակավորապես «հաջողում են»։

Լրահոս
Երևանում 37-ամյա տղամարդը կտրել է ձեռքերի երակներն ու պարանոցը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ իշխանությունը Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» է կոչում՝ փորձելով խաբել ժողովրդին Մեզ վախկոտ ու դավաճան դիպլոմատներ պետք չեն, շուտով Նիկոլի հետ կլքեն այս շենքը. Տիգրան Քոչարյան 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը Կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԳՆ շենքի մոտ գտնվող ցուցարարների նկատմամբ ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի «նահանջ» հրամանի հետևանքով 5 անձ գերեվարվել է, 12-ը՝ զոհվել, 24-ը՝ անհետ կորել 5 րոպե ունեք, կողմնորոշվե՛ք․ ընդդիմադիրները ժամանակ տվեցին ԱԳՆ դուռը բացելու համար Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն, իմացեք, որ առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան Սրանք հային չեն ծառայում. ընդդիմությունը ճեղքեց ոստիկանական շղթան՝ փակելով ԱԳՆ մուտքերը ՈւՂԻՂ. Ընդվզման ակցիա Երևանում ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան Առավոտից խուզարկություններ են ընթանում ՀՀԿ-ականների տներում Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում․ Սաղաթելյան Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողով Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Սյունիքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք․ մեկ կին ձերբակալվել է․ տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը` հայաստանյան բանկերում ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Առավոտյան՝ 08:00-ին բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել Ընդդիմությունն այսօր հանրահավաք ու երթ չի անի. ծրագրով այդպես է նախատեսված Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար Ի՞նչ իրավիճակում է Գորիս-Կապանի այլընտանքային ճանապարհը, որով հպարտանում է իշխանությունը․ տեսանյութ Շառլ Միշելի հայտարարությունից երևում է, թե ինչպես է ոմն կապիտուլյանտ, հանձնում քո հայրենիքը Կոտայքի մարզում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan