ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, Times․am: ՌԴ Պետդումայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ընդգծել է հնարավոր սպառնալիքները զսպելու նպատակով Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատգամավորներին տեղեկացրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում տիրող իրավիճակի մասին և ներկայացրել է Աֆղանստանից եկող սպառնալիքները։ Ստանիսլավ Զասն ընդգծել է Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ հնարավոր սպառնալիքները զսպելու նպատակով»,- նշված է ՀԱՊԿ հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում