AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ նա հանդես է եկել հայտարարությամբ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, Times․am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ նա հանդես է եկել հայտարարությամբ։

«1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:

Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:

Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը:

Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները...

Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը:

Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:

Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն:

Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:

Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:

Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:

Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:

Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա:

Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:

Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:

Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:

Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»:

Լրահոս
Երևանում 37-ամյա տղամարդը կտրել է ձեռքերի երակներն ու պարանոցը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ իշխանությունը Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» է կոչում՝ փորձելով խաբել ժողովրդին Մեզ վախկոտ ու դավաճան դիպլոմատներ պետք չեն, շուտով Նիկոլի հետ կլքեն այս շենքը. Տիգրան Քոչարյան 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը Կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԳՆ շենքի մոտ գտնվող ցուցարարների նկատմամբ ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի «նահանջ» հրամանի հետևանքով 5 անձ գերեվարվել է, 12-ը՝ զոհվել, 24-ը՝ անհետ կորել 5 րոպե ունեք, կողմնորոշվե՛ք․ ընդդիմադիրները ժամանակ տվեցին ԱԳՆ դուռը բացելու համար Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն, իմացեք, որ առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան Սրանք հային չեն ծառայում. ընդդիմությունը ճեղքեց ոստիկանական շղթան՝ փակելով ԱԳՆ մուտքերը ՈւՂԻՂ. Ընդվզման ակցիա Երևանում ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան Առավոտից խուզարկություններ են ընթանում ՀՀԿ-ականների տներում Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում․ Սաղաթելյան Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողով Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Սյունիքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք․ մեկ կին ձերբակալվել է․ տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը` հայաստանյան բանկերում ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Առավոտյան՝ 08:00-ին բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել Ընդդիմությունն այսօր հանրահավաք ու երթ չի անի. ծրագրով այդպես է նախատեսված Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար Ի՞նչ իրավիճակում է Գորիս-Կապանի այլընտանքային ճանապարհը, որով հպարտանում է իշխանությունը․ տեսանյութ Շառլ Միշելի հայտարարությունից երևում է, թե ինչպես է ոմն կապիտուլյանտ, հանձնում քո հայրենիքը Կոտայքի մարզում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan