Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակման

Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը սովորել է էֆեկտիվ պաշտպանվել արտաքին ոտնձգություններից, բայց հիմա եկել է ժամանակը, որպեսզի անցնի ակտիվ հարձակման։ Ինչպես հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին նախագահ Զելենսկին հայտարարել է ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Վստահ եմ, որ ժամանակն է անցնել հարձակողական գործողությունների, հանուն մեր երկրի շահերի պաշտպանության։ Դուք ունեք փորձ և հնարավորություն նման ստրատեգիա իրականացնելու համար»,-կոչ է արել Զելենսկին։

Նա նաև նշել է, որ ուկրաինացիները ավելի քան երբևէ միավորված են «իրենց հողերը» հետ բերելու ցանկությամբ, բայց այդուհանդերձ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը դեռևս վստանգ է սպառնում։

Ավելի վաղ Զելենսկին The Washington Post-ի հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի այն շրջանների վրա, որոնց հետ ունի պատմական ամուր կապ։ Նա ենթադրել է, որ Մոսկվան ծրագրել է օկուպացնել Խարկովը ռոսալեզու բնակչությանը պաշտպանելու պատրվակով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում