Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով է բերման ենթարկվել․ ոստիկանություն
24/01/2022 21:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Հարուցված քրեական գործի շրջանակում գողության կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանության Մարտունու բաժին եւ փոխանցվել նախաքննական մարմնին»,- հայտնեց Գաբրիելյանը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սայաթ Շիրինյանին բերման ենթարկելու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում