Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Times․am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Փաշինյանը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար: