Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Times․am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին։

Նշենք, որ Հարությունյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականից։

Նա համակարգում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում