Պուտինը Լենինին անվանել է Ուկրաինայի հեղինակ և ճարտարապետ

Պուտինը Լենինին անվանել է Ուկրաինայի հեղինակ և ճարտարապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Լենինին անվանել է Ուկրաինայի ճարտարապետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը «Россия-24»-ի եթերում, ուղերձով դիմելով քաղաքացիներին։ 

«Բոլշևիկյան քաղաքականության արդյունքում ծնվեց խորհրդային Ուկրաինան, որին մեր օրերում կարող ենք անվանել «Վլադիմիր Իլիչ Լենինի անվան Ուկրաինա»։ Լենինը Ուկրաինայի հեղինակն է ու ճարտարապետը»,-հայտարարել է ՌԴ նախագահը։

«Իսկ հիմա «երախտագետ» հետևորդները Ուկրաինայում ջնջեցին Լենինի հուշարձանները։ Դա նրանց մոտ կոչվում է «ապակոմունիստացում»»,-նշել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ ժամանակակից Ուկրաինան ամբողջովին ստեղծվել է կոմունիստական Ռուսաստանի կողմից 1917 թվականից հետո։

«Ընդ որում, Լենինն ու իր թիմակիցները դա արել են շատ կոպիտ ձևով, տարածքները բաժանելով։ Այնտեղ ապրող մարդկանց, ոչ ոք ոչինչ չի հարցրել»-հավելել է ՌԴ ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում