Ընդդիմադիրները մերժել են մասնակցել ադրբեջանական պատվիրակության հետ ընթրիքին․ «Հրապարակ»

Ընդդիմադիրները մերժել են մասնակցել ադրբեջանական պատվիրակության հետ ընթրիքին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւան ժամանեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ թվում՝ 2 ադրբեջանցի պատվիրակ։ Նրանք այսօր «համալիրում» նիստ կանեն։ ՀՀ ԱԺ-ից մասնակցելու են Եվրանեսթի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատվիրակները՝ Հայկ Մամիջանյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը։ Երեկ պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրվել «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանում, որին ընդդիմադիրները չեն մասնակցել։

Այսօր եւս ընթրիք է նախատեսված «Յասաման» ռեստորանում, որը եւս ընդդիմադիրները մերժել են։ Ասացին՝ չեն ցանկացել նրանց հետ մի սեղանի շուրջ նստել, հաց կիսել։ Փոխարենը պատրաստվում են սուր ելույթներ ունենալ՝ ընդդեմ Ադրբեջանի, բարձրացնել գերիներին առնչվող եւ այլ հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում