Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթից և գազից․ Ջոնսոն

Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթից և գազից․ Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, Times․am: Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթի և գազի մատակարարումներից, սակայն պետք է շարժվել այդ ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Հնարավոր չէ մեկ օրում հրաժարվել նավթից ու գազից, նույնիսկ եթե դրանք ռուսական են։ Որոշ խոշոր երկրներ, ինչպիսին է օրինակ Միացյալ Թագավորությունը, կարող է արագ անցում կատարել, բայց մնացյալ երկրները մատակարարումներից ունեն տարբեր կախվածություն»,-հավելել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում