ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասն Ուկրաինա տեղափոխելու նպատակով Արցախից դուրս չի բերել

ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասն Ուկրաինա տեղափոխելու նպատակով Արցախից դուրս չի բերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Արցախի անվտանգության խորհուրդը հերքում է լուրերն այն մասին, թե Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով։

«Ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը:

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների», – ասված է Արցախի ԱԽ տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում