Թշնամին Քարագլուխ բարձունքում է, իրավիճակը շատ լուրջ է. համայնքապետ

Թշնամին Քարագլուխ բարձունքում է, իրավիճակը շատ լուրջ է. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, Times․am: «Թշնամին մտել է Քարագլուխ, բարձունքում է։ Շատ կազմակերպված եկան մտան, Փառուխից բոլորին հանեցին, մենք հիմա հարևան գյուղում ենք։ Վիճակը մեզ մոտ շատ լուրջ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի համայնքապետ Վարդան Միքայելյանը։

Ըստ նրա՝ այս պահին ռուս խաղապահներն են բանակցում ադրբեջանական Զինված ուժերի հետ, իրենց դեռևս որևէ տեղեկություն չեն փոխանցել, սպասում են։ Փառուխի բնակիչներին տարհանելուց կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում