AM | RU
USD
EUR
RUB

Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, Times․am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության կողմից հարուցված բազմաթիվ խնդիրներ լուծվել են զորակազմի անմիջական, արագ և գործուն մասնակցությամբ, ինչի շնորհիվ Արցախում ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած հետևանքների հաղթահարմանը։ Սակայն 2022 թվականի մարտի 8-ից սկսած ադրբեջանական կողմը մեծ ինտենսիվությամբ իրականացնում է հումանիտար, հոգեբանական, ապա նաև ռազմական ագրեսիա:

Մանրամասնորեն շարադրելով մարտի սկզբից մեկնարկած ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի բնակչության հանդեպ, ներառյալ՝ Փառուխի ու հարակից տարածքների հանդեպ ռազմական ագրեսիան՝ նամակի վերջում ներկայացվում են մի շարք առաջարկներ.

«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ձեզ՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած Հայտարարության դրույթները։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց, ինչպես ներկայացվեց, Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։

Ըստ այդմ, գտնում ենք, որ Հայտարարության դրույթներով նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։

Ավելացնենք, որ խաղաղապահ զորակազմի հետ Արցախի իշխանությունները ձևավորել են կառուցողական աշխատանքային փոխհարաբերություններ­, և պատրաստ ենք զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են»։

Հարգանքով՝ Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի Նախագահ Արայիկ Հարությունյան»:

Լրահոս
Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների» Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով ՀՀ քաղաքացին դիմելով Ալիևին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել Ստեփանակերտում Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Արցախում բախվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և Սարուշենի բնակչի ավտոմեքենաները. 4 կին մահացել է Մինչև այլընտրանքային երթուղու պատրաստ լինելը Արցախը Հայաստանին կկապվի գրունտային ճանապարհով. տեսանյութ ՈւՂԻՂ. Քննարկում. «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի Իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց․ Արցախի ԱԳ նախարար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հարձակվել են «Հայէկոնոմբանկ»-ի գումար տեղափոխող մեքենայի վրա Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ. «Ժողովուրդ» Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները Ոսկու գինը նվազել է, արծաթի արժեքը չի փոխվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan