Ես չեմ քննարկում իմ հրամանները․ Զելենսկին՝ Բելգորոդի նավթաբազայի ավիահարվածի մասին

Ես չեմ քննարկում իմ հրամանները․ Զելենսկին՝ Բելգորոդի նավթաբազայի ավիահարվածի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ուկրաինական ԶՈւ-ի կողմից Բելգորոդի նավթաբազային հասցված ավիահարվածը։

Հարցին, թե նա՞ է հրամայել հարվածել Ռուսաստանում գտնվող նավթաբազային, Զելենսկին պատասխանել է․ «Ես, որպես գերագույն գլխավոր հրամանատար, չեմ քննարկում իմ հրամանները։ Կան բաներ, որոնց մասին խոսում եմ միայն զինված ուժերի հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում