AM | RU
USD
EUR
RUB

Պահվող անձինք զրկված են եղել բուժօգնությունից․ խախտումներ՝ ՔԿՀ-ներում

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, Times․am: ՀՀ դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է 1189 ստուգում և ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 153 խախտում, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 1.5 անգամ: Պատկան մարմիններին ուղարկվել է 16 հաղորդում՝ 2020թ. համեմատ եռակի ավելի, ինչպես նաև ներկայացվել է 34 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ 70%-ով ավելի: Դրանց հիման վրա վերանայվել է օրինականությանը հակասող 14 և կասեցվել օրենսդրությանը հակասող 21 ակտ:

Վարչության կողմից ՔԿՀ-ներում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ կապված անձանց պահման պայմանների, դատապարտյալների ուղղման, սոցիալական վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ինչպես նաև պահվող անձանց օրենքով սահմանված հիմնական իրավունքների, այդ թվում՝ իրենց իրավունքների, ազատությունների և պարտականությունների մասին տեղեկանալու, առողջության պահպանման, բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հետ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՔԿՀ-ներում տույժի են ենթարկվում գերազանցապես բջջային հեռախոսներ պահելու համար: Այդ հանգամանքը, իրավական առումով, որպես պատժի կրման ընթացքում ոչ պատշաճ վարքագծի դրսևորում, հետագայում խոչընդոտներ է ստեղծում դատապարտյալների համար` օգտվելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի հետագա կրման նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունից:

Պահվող անձինք, բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով, առանձին դեպքերում, կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն և այլն: Վերջինս կանխելու միակ երաշխիքը դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաև բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման նպատակով ռադիոհաճախականությունների խլացուցիչներ տեղադրելը: Պարզվել էր նաև, որ անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում տեղադրված տաքսոֆոններից առանձին դեպքերում չեն օգտվում՝ պատճառաբանելով դրանց սակագնի բարձր արժեքը, տաքսոֆոնների խափանումները, համապատասխան քարտերի բացակայությունը, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակությունը:

Այս խնդիրներին համակարգային լուծում տալու համար ՀՀ արդարադատության նախարարին 2021թ. ուղարկվել է հաղորդում, որով նաև առաջարկվել է օրենսդրական առկա կարգավորումների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը քանակական առումով բարելավելու, ինչպես նաև մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը առավել գրավիչ դարձնելու նպատակով իրավասու մարմինների հետ լուծումներ գտնելու համար: Պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեակատարողական ծառայության համակարգում նախատեսվող բարեփոխումների շրջանակում նախանշված են բարձրացված խնդիրների լուծմանը, ՔԿՀ-ների պահպանության և անվտանգության ապահովման խոցելիությունը վերացնելուն ուղղված միջոցառումներ: Անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ ՔԿՀ-ներում վերջիններս օրենքով սահմանված կարգով հիմնականում չեն տեղեկացվել բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման, բուժօգնության դիմելու կարգերի մասին: Իսկ առանձին հիվանդություններով տառապող անձինք օրենքով իրենց հասանելիք հետազոտություններն անցել են մասնակի: Այսինքն` պահվող անձանց մեծամասնությունը զրկված է եղել բժշկական օգնության և սպասարկման, բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի մասին իրազեկված լինելու իրավունքից: Բացի այդ, պահվող անձինք, բժշկական համապատասխան ծառայություններն ստանալու նպատակով, սահմանված ընթացակարգով պետք է կցագրվեն ՔԿՀ-ին մոտ գտնվող՝ լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությանը:

Պարզվել է, սակայն, որ առանձին ՔԿՀ-ներ ընդունվելիս անձինք նման կցագրում չեն անցել: Ուսումնասիրություններով հաստատվել է նաև, որ պահվող անձանց առողջության պահպանման նպատակով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների կողմից ՔԿՀ-ներ անհրաժեշտ համայցեր կատարելու և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու18:47 պահանջները պատշաճ չեն կատարվել: Իսկ մի քանի ՔԿՀ-ներում «շաքարային դիաբետ, սիրտ-անոթային համակարգի և հիպերտոնիկ» հիվանդություններով տառապող պահվող անձանց համար սահմանված պարտադիր բժշկական հետազոտություններն իրականացվել են մասնակի: Նշված և այլ խախտումները, բացթողումները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով դատախազության կողմից 2021թ. հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին:

Ստացված պատասխան գրությամբ հավաստվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ուժեղացնել բոլոր ՔԿՀ-ներում բժշկական ստորաբաժանումների նկատմամբ հսկողությունը: Այլ ուղղություններով քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում:

Լրահոս
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցիների նկատմամբ. Շախմատի 44-րդ օլիմպիադա Բերձորի և Աղավնոյի բնակիչների տարհանման աշխատանքները սկսվել են. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Վարչապետ Փաշինյանի հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք. Էդողան Հայաստան - Ադրբեջան․ Հովհաննիսյանը հաղթեց Աբասովին Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները չեն թույլատրում. Տեր Հովհաննես Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով «Իսլամական ջիհադի» թևը հայտնել Է 12 հրամանատարների և ակտիվիստների մահվան մասին. Al Jazeera Հնդկաստանում մեկնարկել են Շախմատի Հայաստանի և Ադրբեջանի ընտրանիների միջև հանդիպումները Երևանում կինը հայտնել է, որ հարևանուհին ավազակային հարձակմամբ հափշտակել է իր ավելն ու «սավոկը» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ «Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը թոռնիկ է ունեցել Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին». Դավիթ Շահնազարյան Սպանություն՝ Երևանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․ Դավիթ Տոնոյան Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.Today ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել Չինաստանի բանակը հայտնել է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասին Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն մենակ, անտեր թուրքական բանակի դեմ. Աղավնոյի գյուղապետ Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել Աղավնոյում երեխաներն իրար հրաժեշտ են տալիս Երկու օրում զոհվել է ուկրաինացի 630 զինծառայող Ռուսական ԶՈւ-ն ոչնչացրել է ՆԱՏՕ-ի ռազմապահեստը ԱԻՆ-ը հրդեհի պատճառով տարհանում է Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի բնակիչներին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan