AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանի մտքի թռիչքն է․ Թովմասյանը՝ Արցախ չթողնելու մեջ խաղաղապահներին մեղադրելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, Times․am: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր է վերադարձել Արցախից, ուր մեկնել էր դեռևս մարտի 22-ին։

24News-ի հետ զրույցում նա դժվարացավ ասել՝ ո՞րն է պատճառը, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավոներին երեկ թույլ չի տրվել մուտք գործել Արցախ։

«Փառուխի, Խրամորթի հայտնի դեպքերի ժամանակ Արցախում էի։ Չգիտեմ՝ ինչու չեն թողել։ Ես շատ սովորական անցել եմ բոլոր հնարավոր անցակետերով և Արցախ եմ մտել առանց խոչընդոտի։ Չեմ հասկանում՝ ի՞նչը կարող էր պատճառ լինել որևէ քաղաքացու մուտքն արգելելու համար, կապ չունի պատգամավոր է, թե ոչ, մուտքն արգելելը մտահոգիչ է շատ», - նշեց Թովմասյանը։

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել ու մտահոգություն հայտնել, որ «ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ»: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:

Անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը՝ Թովմասյանն ասաց, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական մտքի թռիչքն է, որ «որևէ հարցում միշտ մեղավոր են ուրիշները, բայց ոչ երբեք Փաշինյանը, հետևաբար այս դեպքում էլ «խաղաղապահներն են մեղավոր, բայց ոչ ՀՀ իշխանությունները»»։

«Չէ՞որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է ցուցակագրում պատգամավորներին ու ցուցակն ուղարկում է համապատասխան տեղ։ Թե ո՞ր համապատասխան տեղն է ուղարկել, և որտեղի՞ց է հրահանգը իջեցվել, որ պատգամավորները չպետք է մտնեն Արցախ, «շան գլուխն» արդեն այդ հատվածում է թաղված, ինչպես ասում են», - եզրափակեց պատգամավորը։

Լրահոս
Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan