AM | RU
USD
EUR
RUB

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ համաներում է կիրառվել

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, Times․am: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ինչի հետևանքով Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից։ Այս մասին գրում է Փաստինֆո-ն։

Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրյալները երկուսն են։ Հենրիկ Աբրահամյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է և հայտնի է որպես «Ջոնիկ». մեղադրվում էր ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելը։ Գործով մյուս մեղադրյալը Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գևորգյանն է, ում հետ, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող Արարատի մարզի Մխչյան նախկին մեխանիկավերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք։ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը, իսկ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, շուրջ մեկ ամիս առաջ հրապարակել է գործով դատավճիռը։ Դատարանը վերաորակել է Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք պահելու մեղադրանքը՝ որակելով այն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Այսինքն, դատարանը գտել է, որ տվյալ պարագայում ամբաստանյալները կազմակերպված խմբի կազմում չեն գործել։

Հենրիկ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ինչի հետևանքով Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից։ Դատարանը մեղավոր է ճանաչել նաև գործով անցնող մյուս ամբաստանյալին՝ Ամբիկ Գևորգյանին՝ նրան ևս դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով և վերջինիս պարագայում ևս՝ համաներում կիրառել։

Լրահոս
Արցախում վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցիների նկատմամբ. Շախմատի 44-րդ օլիմպիադա Բերձորի և Աղավնոյի բնակիչների տարհանման աշխատանքները սկսվել են. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Վարչապետ Փաշինյանի հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք. Էդողան Հայաստան - Ադրբեջան․ Հովհաննիսյանը հաղթեց Աբասովին Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները չեն թույլատրում. Տեր Հովհաննես Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով «Իսլամական ջիհադի» թևը հայտնել Է 12 հրամանատարների և ակտիվիստների մահվան մասին. Al Jazeera Հնդկաստանում մեկնարկել են Շախմատի Հայաստանի և Ադրբեջանի ընտրանիների միջև հանդիպումները Երևանում կինը հայտնել է, որ հարևանուհին ավազակային հարձակմամբ հափշտակել է իր ավելն ու «սավոկը» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ «Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը թոռնիկ է ունեցել Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին». Դավիթ Շահնազարյան Սպանություն՝ Երևանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․ Դավիթ Տոնոյան Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.Today ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել Չինաստանի բանակը հայտնել է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասին Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն մենակ, անտեր թուրքական բանակի դեմ. Աղավնոյի գյուղապետ Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել Աղավնոյում երեխաներն իրար հրաժեշտ են տալիս Երկու օրում զոհվել է ուկրաինացի 630 զինծառայող Ռուսական ԶՈւ-ն ոչնչացրել է ՆԱՏՕ-ի ռազմապահեստը ԱԻՆ-ը հրդեհի պատճառով տարհանում է Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի բնակիչներին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan