Դաշնակցական ուսանողները «ադրբեջանական անցակետ» են տեղադրել Մաշտոցի պողոտայում․ տեսանյութ

Դաշնակցական ուսանողները «ադրբեջանական անցակետ» են տեղադրել Մաշտոցի պողոտայում․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, Times․am: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները «Դիմադրություն» իրազեկման ակցիաների շրջանակում «ադրբեջանական անցակետ» են տեղադրել Մաշտոցի պողոտայում՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ընդամենը 2 օր առաջ ՀՀ ինքնիշխան սահմաններից ներս հակառակորդը հենակետ է տեղադրել։ Դրանից շաբաթներ առաջ Սյունիքի մարզում հակառակորդը Գորիս-Կապան ճանապարհին անցակետ է տեղադրել։ Եթե դուրս չգաք պայքարի մեր իրավունքների համար, ապա Երևանում ևս տեղադրելու են»,-ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ղեկավար Տարոն Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում