Մադրիդի «Ռեալը»՝ Իսպանիայի չեմպիոն

Մադրիդի «Ռեալը»՝ Իսպանիայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: Լա Լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 4-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։

«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Ասենսիոն և Կարիմ Բենզեման։

Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 81 միավոր և մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Սա «սերուցքայինների» 35-րդ չեմպիոնությունն է Լա Լիգայում։ Նախորդ անգամ «Ռեալը» չեմպիոն էր դարձել 2019/20 մրցաշրջանում։

«Էսպանյոլը» 39 միավորով մնաց 12-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում